Հնդկաստանում երեք մարդ է կալանավորվել 10-ամյա աղջկա զոհաբերության համար
Международные новостиՀնդկաստանում երեք մարդ է կալանավորվել 10-ամյա աղջկան առեւանգելու ու զոհաբերելու համար, հայտնում է BBC News–ը։
Ոստիկանության տվյալներով, տեղի ունեցածի պատճառը գյուղի բնակիչներից մեկի հիվանդությունն է եղել։ Նրա հարազատ եղբայրներն ու քույրերը դիմել են տեղի կախարդին, որը ասել է, որ նրանց ազգականի վրա անեծք կա, որը կարելի է հանել միայն մարդ զոհաբերելու միջոցով։ Դրա համար նրանք 17-ամյա դեռահասի օգնությամբ առեւանգել են աղջկան, որը այդ նույն գյուղի բնակիչ էր։
Շուտով աղջկա մարմինը գտել են գյուղի ծայրամասում։ Կախարդն իր օգնականների հետ մարմինը մեծ պայուսակի մեջ էր դրել, այնտեղ դնելով նաեւ ծիսակատարության ժամանակ օգտագործված որոշ առարկաներ։ Զայրացած ամբոխը պաշարել է հանցագործների տունը ու քարեր նետել տան վրա։ Հաշվեհարդարը կարողացել են կանխել ժամանակին ժամանած իրավապահները, որոնք կալանավորել են երեք հանցագործներին ու հետաքննություն սկսել։ Ոստիկանությունից հայտնել են, որ մոտ ժամանակներս նոր կալանավորումներ կլինեն։