Եգիպտոսի զինվորականները Սինայի թերակղզում 11 ծայրահեղական են ոչնչացրել
Международные новостиՄարտի 6-ին եգիպտական բանակը Սինայի թերակղզու հյուսիսում ստուգումների ընթացքում ահաբեկչական խմբավորման 11 անդամ է ոչնչացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցչին:
Աղբյուրի հաղորդմամբ` ահաբեկիչների հայտնաբերմանն ու ոչնչացմանն ուղղված գործողություններին մասնակցել են երկրորդ և երրորդ դաշտային զորքերի զինծառայողները, որոնց զորամասերը վերջին մի քանի տարիների ընթացքում տեղափոխվել են Սինայի թերակղզի:
Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով` զինվորականներին նաև հաջողվել է ձերբակալել տասնյակ ծայրահեղականների, ինչպես նաև` ուժայինների վրա հարձակում իրականացնելու կասկածյալների: