Թրամփն առաջվա պես ցանկանում Է ԻՊ-ի դեմ կռվել ՌԴ-ի հետ միասին. Սպիտակ տուն
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի հետ միասին կռվելու իր մտադրությունից:
Դա Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված բրիֆինգում հաստատել Է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ում շարունակվող հակառուսական աղմուկի պայմաններում Թրամփը վերանայում Է արդյոք իր մտադրությունները, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել Է. «Ոչ, եթե Ռուսաստանը ցանկանում Է մեզ հետ միասին մարտնչել ԴԱԻՇ-ի դեմ, ապա դա հիանալի Է»:
Ճշտող հարցին՝ նշանակում Է դա արդյոք, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, Սփայսերը պատասխանել Է. «Այո, ոչինչ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: