Քնի պակասը հանգեցնում է ճարպակալման
LifestyleՔնի պակասը՝ այն էլ երկարատեւ պակասը, ոչ միայն մարդուն ավելի նյարդային է դարձնում, այլև կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա՝ մի շարք խնդիրներ առաջ քաշելով:
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են արդեն, որ անհրաժեշտ քնի տևողությունը կազմում է մոտ 8 ժամ: Սակայն այս թիվը բացարձակ դոգմատիկ չէ և կարող է փոփոխվել` կախված Ձեր օրգանիզմի յուրահատկություններից: Ոմանք կարիք ունեն ավելի շատ քնելու, կամ հակառակը` բավարարվում են ավելի կարճ քնով, ինչը, հավանաբար, պայմանավորված է գենետիկայով: Անհրաժեշտ քնի տևողությունը փոփոխվում է նաև տարիքից կախված` երեխաները ավելի երկար ու հաճախակի քնելու կարիք ունեն, քան` մեծահասակները:
Վերջերս շվեդ հետազոտողները ապացուցել են, որ քնի պակասը հանգեցնում է սնունդ ընդունելու անհրաժեշտության ավելացմանը: «Քնի պակասի» ազդեցության ներքո մարդիկ հակված են ավելի շատ և մեծ կալորիականությամբ սնունդ ընդունելու, գրում էThe Telegraph-ը: Շվեդ գիտնականներն իրենց հետազոտությունը հիմնել են նախորդ հետազոտության տվյալների վրա, որում ասվում էր, որ վատ քունը բերում է ճարպակալման, քանի որ ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը կառավարում է ախորժակը: Հետազոտությանը մասնակցել են 14 առողջ տղամարդիկ, ովքեր քնելու հետ կապված խնդիրներ չեն ունեցել, հաղորդում է Medlinks.ru-ն: Փորձի ընթացքում կամավորները լավ քնել են առաջին գիշերը և չեն քնել երկրորդ գիշերը: Երկու օրն էլ հաջորդ առավոտյան հագեցնող նախաճաշից հետո նրանց ուղարկել են խանութ, որտեղ վերջիններս պետք է ընտրություն անեին 40 տեսակի մթերքից: Արդյունքում պարզվել է, որ անքուն գիշերվանից հետո կամավորները գնել են 18 տոկոսով ավելի մթերք, քան նախորդ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: