Պեկինը բողոք է հայտնել ԱՄՆ-ին եւ ԿՀ-ին Հարավային Կորեայում ՀՀՊ-ի համալիրներ տեղակայելու պատճառով
Международные новостиՉինաստանը վճռական բողոք Է հայտնում ԱՄՆ-ին եւ Կորեայի Հանրապետությանը (ԿՀ) Հարավային Կորեայի տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD համալիրների ծավալումն սկսելու կապակցությամբ:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Մենք վճռական բողոք ենք հայտնում ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեայի տարածքում ՀՀՊ THAAD համալիրներ տեղակայելու կապակցությամբ: Չինաստանը վճռական միջոցներ կձեռնարկի անվտանգության ոլորտում սեփական շահերը պաշտպանելու համար, եւ բոլոր համապատասխան հետեւանքները կկրեն ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը»,-ընդգծել Է դիվանագետը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Միացյալ Նահանգները ձեռնամուխ Է եղել Հարավային Կորեայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրի իրագործմանը, ինչի մասին մարտի 7-ին հայտնել Է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:
«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները, ներառյալ երեկվա հրթիռների բազմակի արձակումները, սոսկ հաստատեցին Հարավային Կորեայում THAAD-ի տեղակայման՝ մեր դաշինքի անցյալ տարվա որոշման ճշտությունը»,- ասված Է հրամանատարության հայտարարության մեջ:
Ինչպես նշում են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները, THAAD-ի մարտկոցների բաղադրիչների առաջին խմբաքանակն ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռն արդեն հասցրել Է Հարավային Կորեայի ռազմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: