Հետաքննությունը պարզել է՝ ով է պայթանյութ պատրաստել Փարիզում կատարված ահաբեկչության համար
Международные новостиՀետաքննությունը պարզել Է, որ Փարիզում եւ Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների ժամանակ օգտագործված պայթանյութն օգնել Է պատրաստել Հալեպից սերված մեկը, որը Եվրոպա Էր ժամանել Ահմադ Ալքհալդ անունով:
Այդ մասին մարտի 7-ին հայտնել Է Libre Belgique Էլեկտրոնային թերթը:
Նրա տվյալներով՝ Ալքհալդը, մասնավորապես, օգնել Է պայթանյութով հանդերձված բաճկոններ պատրաստել Նաջիմ Լաաշրուիի համար, որը 2016 թվականի մարտի 22-ին հանցակցի հետ իրեն պայթեցրել Էր Բրյուսելի օդանավակայանում:
Հաղորդվում Է, որ Ալքհալդը սկզբում Սիրիայից ժամանել Էր Մակեդոնիա, իսկ այնտեղից նրան ԵՄ տեղափոխվել Էր օգնել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը՝ Սալահ Աբդեսլամը, որը շուրջ հինգ ամիս Է՝ գտնվում Է Ֆրանսիայի խիստ ռեժիմի բանտում: Ալաքհալդի ԴՆԹ-ի մասնիկները հայտնաբերվել են պայթանյութով հանդերձված այն բաճկոնների վրա, որոնք պատրաստվել Էին Փարիզի ահաբեկչական գործողությունների համար:
Libre Belgique-ի տեղեկատվությամբ, որը հրապարակել Է Ալքհալդի լուսանկարը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում Է հայտարարված: Պարզվել Է, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ին Ալքհալդը Վիեննայից թռչել Է Ստամբուլ: Նրա գտնվելու ներկայիս վայրը հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: