Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի եւ Թուրքիայի փոխգործակցության հեռանկարները եւ սիրիական ճգնաժամի կարգավորումը:
Այդ մասին մարտի 7-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի վեցերորդ նիստին:
«Ենթադրվում Է նաեւ կարծիքների փոխանակում տարածաշրջանային խնդիրների հրատապ ասպեկտների, նախեւառաջ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետագա փոխգործակցության հեռանկարների եւ սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: