Թուրքիայի արտգործնախարարի երկրորդ ելույթը Գերմանիայում ևս արգելվել է
Международные новостиԳերմանիայում չեղյալ է համարվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը նախատեսված երկրորդ սրահում ևս:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը:
Էքերը մեղադրել է Գերմանիային սահմանադրական հանրաքվեում բացահայտ կերպով «ոչ»-ի կողմը բռնելու մեջ:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերինախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեիքարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել:
Ավելի վաղ գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայիարդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:
Կատարվածի քննադատությամբ հանդես էր եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իրպահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արված քայլերը: Նմանօրինակ հայտարարությունէր արել նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` ասելով, որ իրեն ոչ ոք չի կարող կանգ նեցնել և ինքըմեկնելու է Գերմանիա: