Բոլիվիայի նախագահը Կուբայում բուժվելուց հետո վերադարձել է աշխատանքի
Международные новостиԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Կուբայում բուժվելուց հետո երեքշաբթի վերադարձել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավար Ռենե Մարտինեսին:
«Նա իրեն ապաքինված է զգում», -Մարտինեսի խոսքերն է փոխանցում ABI գործակալությունը:
Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Մորալեսի մոտ բորբոքումների եւ ստամոքսային վիրուսի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք հաջողությամբ հաղթահարվել են: Ապրիլին, սակայն, Մորալեսը կրկին կմեկնի Հավանա՝ ձայնալարերում բարորակ գոյացությունը հեռացնելու համար:
Մարտինեսն ասել է, որ արդեն չոերեքշաբթի Մորալեսը մտադիր է հաստատել Բոլիվիայում կոկաինին վերաբերող ընդհանուր օրենքը: