Պետությունների 20-ից ավելի ղեկավարներ կմասնակցեն Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին
Международные новостиՊետությունների ավելի քան 20 ղեկավարներ մայիսին կմասնակցեն Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին: «Համաժողովին կմասնակցեն պետությունների ավելի քան 20 ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների 50 ղեկավարներ եւ նախարարական մակարդակի 100-ից ավելի ներկայացուցիչներ»,- հայտարարել Է նախարարը: «Բացի այդ, դրան կմասնակցեն շուրջ 1200 պատվիրակներ», հավելել Է նա:
Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովը կկայանա մայիսի 14-15-ին: Ավելի վաղ ՉԺՀ-ի Զարգացման եւ բարենորոգման պետական կոմիտեի ղեկավար Հե Լիֆենը հայտարարել Է, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) տարբեր նախագծերում միագումար ներդրումները գերազանցել են 50 միլիարդ դոլարը:
«Չինաստանը (ՄՃՏԳ-ի շրջանակներում) առաջարկում Է ենթակառուցվածքի եւ նավահանգիստների կառուցման, ինչպես նաեւ երկաթուղիների գցման նախագծեր, այս նախաձեռնություններն իրագործվում են պատշաճ կերպով»,- ասել Է նա: «Վերջին ավելի քան երեք տարում դրանցում ներդրվել Է ավելի քան 50 միլիարդ դոլար: 2016 թվականին կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ դոլար»,- նշել Է Հե Լիֆենը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ նախաձեռնության իրագործման ջանքերի շրջանակներում Չինաստանը կնքել Է համագործակցության ավելի քան 50 համաձայնագիր, իսկ ներկայում նախագծին մասնակցելու մասին հայտարարել են ավելի քան 100 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:
Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին Եվրոպայի եւ Կենտրոնական, Հարավային եւ Արեւելյան Ասիայի երկրների միջեւ տրանսպորտային, Էներգետիկական, առեւտրային միջանցքի ստեղծման նախաձեռնությունն Է: Նախագիծը նախատեսում Է միասնական եվրասիական առեւտրատնտեսական տարածության եւ անդրմայրցամաքային փոխադրամիջանցքի ստեղծում: ՉԺՀ-ի համար նախագծի իրագործման հիմնական նպատակներից մեկը Չինաստանից Եվրոպա բեռները տեղ հասցնելու ժամկետների կրճատումն Է: Նախագծի ստեղծման գաղափարն առաջադրել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2013 թվականի սեպտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: