Մալայզիան տրամադրված Է հաշտության բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի հետ
Международные новостиՄալայզիայի իշխանությունները տրամադրված են հաշտությամբ կարգավորել դիվանագիտական հակամարտությունը ԿԺԴՀ-ի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:
«Մենք շահագրգռված ենք բանակցությունների հարցում»,- ընդգծել Է նա: Կառավարության ղեկավարի տեղակալը նաեւ հայտնել Է, որ արտգործնախարարության ներկայացուցիչները կոնսուլտացիաներ կանցկացնեն Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակության հետ, որն անցյալ շաբաթ ժամանել Է Քուալա Լումպուր: Սկզբնապես դիվանագետները՝ ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ Լի Դոն Իրի գլխավորությամբ, պետք Է քննարկեին Կիմ Չեն Նամի դին հայրենիք վերադարձնելու հարցերը:
Փոխվարչապետը նաեւ ընդգծել Է «Հյուսիսի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանելու կարեւորությունը, քանի որ այդ կերպ կարելի Է ապահովել Մալայզիայի՝ այնտեղ գտնվող քաղաքացիների անվտանգությունը»:
Օրերս Մալայզիան որոշում Էր ընդունել երկրից վտարել ԿԺԴՀ-ի դեսպանին, ինչից հետո պատասխան միջոցներ Էին ձեռնարկվել Փենյանում Մալայզիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նատմամբ: Իսկ այնուհետեւ հյուսիսկորեացիները հայտարարել են, թե երկրից բաց չեն թողնի Մալայզիայի քաղաքացիներին, վարչապետ Նաջիբ Ռազաքը նախօրյակին համանման սահմանափակիչ միջոցներ Է սահմանել ԿԺԴՀ-ի քաղաքացիների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: