Իրաքն «անվարան» ԻՊ-ին հարվածներ կհասցնի հարեւան երկրներում
Международные новостиԻրաքի զինված ուժերն «անվարան» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածներ կհասցնեն հարեւան երկրների տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի զինուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ Աբադին:«Մենք առանց տատանվելու ահաբեկչիների դիրքերին հարվածներ կհասցնենք հարեւան պետություններում»,- Իրաքի վարչապետի խոսքը մեջբերել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:
Փետրվարի վերջին Իրաքի ռազմաօդային ուժերը ԻՊ-ին մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում: Այն ժամանակ նշվել Էր, որ հարձակումն իրականացվել Է Դամասկոսի ետ համաձայնեցմամբ երկու երկրների հետախուզությունների գործակցության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: