ԶԼՄ-ները նոր տվյալներ են հայտնել ֆրանսիական Սավոյայում ձնահյուսի զոհերի մասին
Международные новостиՆիդեռլանդների մի քաղաքացի զոհվել Է, եւս երկուսն անհայտ կորած են համարվում Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտում ձնահյուսի իջնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ Տին լեռնադահուկային առողջարանի իշխանությունները հայտնել Էին, որ Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի իջնելու հետեւանքով ոչ ոք չի զոհվել:
Մարտի 7-ին հաղորդումներ Էին ստացվել, որ առնվազն 10 մարդ կարող Է լինել Տին առողջարանի վրա իջած ձնահյուսի տակ:Փետրվարի կեսերին Սավոյայի դեպարտամենտում ձնահյուսից զոհվել Էր չորս մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: