Հունաստանը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի քաղաքացիների մուտքն իր երկիր հեշտացնող վիզային համակարգի ժամկետը
Международные новостиՀունաստանը ևս մեկ տարով երկարացրել է Թուրքիայի քաղաքացիների մուտքն իր երկիր հեշտացնող վիզային համակարգի ժամկետը, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Նշված համակարգով ամառային հանգստի նպատակով Հունաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց Հունաստանի դեսպանատուն դիմելու, թուրք-հունական սահմանի վրա միանգամից ձեռք բերել այդ երկրի մուտքի արտոնագիր:
Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրուլագոսը նշել է, որ Հունաստանի բյուջեի եկամտի մեծ մասն ապահովվող զբոսաշրջության ոլորտն այդպիսով կխուսափի հնարավոր կորուստներից:
Հայտնի է, որ Հունաստանի կղզիներ ամեն տարի այցելում է միջինը 1 մլն թուրք զբոսաշրջիկ: