Հավայիի դատախազությունն ուզում է դադարեցնել փախստականների մասին Թրամփի նոր հրամանագրի գործողությունը
Международные новостиՀավայիի նահանգապետը մարտի 7-ին դաշնային շրջանային դատարան է ուղարկել հայց՝ միգրանտների մասին ԱՄՆ նախագահի ստորագրած երկրորդ հրամանագրի գործողությունը դադարեցնելու մասին, հայտնում է Meduza–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ նոր հրամանագրին բնորոշ են նույն իրավաբանական խնդիրները, ինչ առաջինին, այն նույնպես սպառնալիք է ստեղծում Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված հիմնարար երաշխիքների համար։
Մասնավորապես հրամանագիրը Հավայիի բնակիչների մի մասին զրկում է դրանում նշված վեց երկրներում գտնվող իրենց ազգականներին տեսնելու հնարավորությունից, ասվում է հայցի մեջ։
Հայցին միացել է նաեւ Հավայիի մուսուլմանների ասոցացիայի ղեկավար, իմամ Իսմայիլ Էլշիխը, որի զոքանչը Սիրիայի քաղաքացի է ու նոր հրամանագրի պատճառով չի կարողանում ԱՄՆ մուտք գործել։
Մարտի 6-ին Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրամանագիր, որը սահմանափակում է փախստականների ու որոշ երկրների բնակիչների մուտքը ԱՄՆ՝ բացատրելով դա ահաբեկչության դեմ պայքարով։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի մարտի 16-ին։