Հայաստանի կոմկուսը նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից. «Հայկական ժամանակ»
Политика«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը վարչական, բիզնես կամ այլ լծակներ չունի ու հիմնականում մեծահասակներից է կազմված՝ նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից։
ՀԿԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը, թե ռուս կոմունիստներն իրենց ֆինանսավորել են։ «Ոչ, մենք ունենք մոտ 25 հազար անդամ, և մեր այդ անդամների տրամադրած գումարներով ենք ձևավորել մեր նախընտրական հիմնադրամի բյուջեն։ Մենք դրան երկար ենք պատրաստվել»,– ժխտեց նա։ Իսկ մեր տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն իր հայ գործընկերներին ֆինանսապես օգնել է, որպեսզի Հայաստանում իրենց գաղափարակիրները գոնե գոյություն ունենան։ Կոմունիստներին օգնելը նաև ՌԴ իշխանությունների քաղաքականությունն է»։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։