Էրդողանը կոչ է արել թուրքական սփյուռքի ներկայացուցիչներին աջակցել կառավարման նախագահական համակարգին անցմանը
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին անպայման մասնակցել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին և աջակցել կառավարման նախագահական համակարգին անցման նախագծին:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` Էրդողանը հայտարարել է, որ չնայած Եվրոպայում իրենց նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացվելիք ելույթների չեղարկմանը` թուրքական սփյուռքը պարտավոր է ապրիլի 16-ին գնալ ընտրության: