ԱՄՆ-ի ծովային հետեւակայինները ժամանել են Սիրիա՝ օգնելու Ռաքայի ազատագրմանը. AP
Международные новостиԱՄՆ-ի մի քանի հարյուր ծովային հետեւակայիններ են տեղաբաշխվել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողության պատրաստման շրջանակներում:
Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Մարտի 8-ին ավելի վաղ Washington Post թերթը հաղորդել Է, որ ԻՊ-ի զինյալներից Ռաքայի ազատագրման գործողությանն օգնելու համար Սիրիա են ժամանել մի խումբ ամերիկացի ծովային հետեւակայիններ: Մինչ օրս Սիրիայում գործում Էին 500 ամերիկացի հատուկ ջոկատայիններ:
ԱՄՆ-ն այժմ օժանդակություն Է ցույց տալիս այսպես կոչված Սիրիական արաբական կոալիցիայի ուժերին, որոնք ընդդիմություն են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ եւ ԻՊ-ի դեմ մարտեր են մղում Ռաքայի շրջանում եւ այլ վայրերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: