Մակրոնն առաջին անգամ առաջատարի դիրքում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում
Международные новостиՖրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն առաջին անգամ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենից առաջ Է անցնում առաջատարի դիրքի համար մրցարշավում:
Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որը Harris Interactive ընկերությունն անցկացրել Է ֆրանսիական հեռուստատեսության համար:
Հարցման տվյալներով՝ Մակրոնն առաջին փուլում կհավաքի ձայների 26 տոկոսը, լե Պենը կստանա 25 տոկոսը, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները,երրորդ տեղը կզբաղեցնի ընտրողների ձայների 20 տոկոսով:
Երկրորդ փուլում Մակրոնը նույնպես հաղթանակ կտանի լե Պենի (65 տոկոս՝ 35 տոկոսի դիմաց) կամ Ֆիյոնի (59 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց) հետ դիմակայության դեպքում:
Հարցումը, որին մասնակցել են 4 հազար 530 հազար ընտրողներ, անցկացվել Է մարտի 6-8-ին:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: