Շվեյցարիան ևս կարող է արգելել Չավուշօղլուի ելույթը
Международные новостиՇվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի տեղական իշխանությունները երկրի իշխանություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել` արգելելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը նախատեսվում է իրականացվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:
Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ցյուրիխի քաղաքային իշխանությունները, հիշեցնելով Գերմանիայի օրինակը, Շվեյցարիայի կառավարությանն ուղղված դիմումի մեջ նշել են, որ Չավուշօղլուի այցով երկրում բողոքի մեծ ալիք կարող է բարձրանալ:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ասելով, որ ստացել են Ցյուրիխի քաղաքային իշխանությունների նամակը, հայտնել է, որ արտգործնախարարությունն իրավապահ մարմինների հետ կքննի իրավիճակը և ըստ դրա կորոշի ձեռնարկելիք քայլերը:
Ավելի ուշ չեղյալ էր համարվել նաև Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսված Չավուշօղլուիմիջոցառումը: