Բելառուսա-ռուսական հարաբերությունների հիմքում չպետք է հաշվապահությունը լինի. Լուկաշենկո
Международные новостиԲելառուսի եւ Ռուսաստանի հարաբերությունները միայն հաշվապահություն չեն: Երկրի զարգացման հրատապ հարցերին նվիրված խորհրդակցությունում այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Բելառուսի համար գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի արած հայտարարությունը:
Ինչպես հայտնել Է Բելտա գործակալությունը, նախագահը խորհրդակցության սկզբում պահանջել Է իրեն զեկուցել Ռուսաստանի հետ համագործակցության մասին, հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ վերջերս Բիշքեկում կայացած միջկառավարական նիստի հաշվառմամբ:
«Ես չեմ ցանկանում խորամուխ լինել մանրամասների մեջ, բայց Մեդվեդեւը պետք Է հասկանա, որ եթե մենք գազի համար վճարենք ինչպես Եվրոպայում, ապա ինչ-որ բանի համար ինքը նույնպես ստիպված կլինի վճարել: Եվ գինն անչափ բարձր կլինի, քան բնական գազի գինը,- ասել Է Լուկաշենկոն:- Ինձ թվում Էր, եւ ես այժմ Էլ կարծում եմ, ինչպես եւ, հավանաբար, ռուս մարդկանց եւ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն Է կարծում եւ հասկանում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չեն»: