ՌԴ-ում ԱՄՆ դեսպան կարող է դառնալ Ջոն Հանթսմենը
Международные новостиՌուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն առաջարկվել է նախկին նահանգապետ, դեսպան եւ հանրապետական կուսակցությունից երբեմնի նախագահի թեկնածու Ջոն Հանթսմենին: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը: Նշվում է, որ Հանթսմենը մտադիր է ընդունել այդ առաջարկությունը:
«Այդ ընտրությունը, եթե այն հաստատվի, մի քիչ զարմանալի է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ օրս ցույց է տվել, որ նա նախընտրում է օրինապահությունը, քան փորձը՝ կոնկրետ պաշտոնների նշանակելիս: Հանթսմենը նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչ-որ մի ժամանակ քննադատել է Թրամփին՝ չնայած Յութայի նախկին նահանգապետը նրան աջակցել է 2016-ի ապրիլին », - նշում է պարբերականը:
«Հանթսմենի ընտանեկան ընկլերությունը գործունեություն է ծավալում Ռուսաստանում, սակայն ռուս-ամերիկյան դիվանագիտության մեջ նա քիչ փորձ ունի»,-նշում են հոդվածի հեղինակները: