Ասսանժ․Wikileaks -ը ՏՏ ընկերություններին կօգնի վերացնել խոցելիությունները
Международные новостиWikileaks -ը կօգնի ՏՏ ընկերություններին վերացնել հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող խոցելիությունները, նրանց տրամադրելով տեղեկություններ ԿՀՎ կիբերլրտեսության մեթոդների մասին, պատմել է նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը, փոխանցում է BBC–ն։
Wikileaks-ը հրապարակել է հազարավոր փաստաթղթեր՝ ԿՀՎ կողմից օգտագործվող հաքերային հնարքների մասին։
Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Ասսանժը հայտնել է, որ ՏՏ ընկերությունները խնդրել են իրենց ավելի շատ մանրամասներ հայտնել ԿՀՎ կիբերլրտեսության մեթոդների մասին։ Նա չի ճշգրտել, թե ինչ ընկերությունների մասին է խոսքը։ «Մենք որոշել ենք աշխատել նրանց հետ՝ նրանց տրամադրելով մեր ունեցած որոշ տեխնիկական դետալներ»,- ասել է Ասանժը։
Նա նաեւ հատուկ ծառայություններին մեղադրել է ոչ կոմպետենտության մեջ, որը թույլ է տվել կիբերլրտեսության մասին որոշ տվյալներ ձեռք բերել ։ «Դա ոչ կոմպետենտության աննախադեպ օրինակ է՝ ստեղծել նման զինանոց ու հետո այն պահել նույն տեղում»,- ասել է Wikileaks–ի հիմնադիրը։