Յոթ մարդ Է տուժել Դյուսելդորֆի կայարանում կացնով մարդկանց վրա կատարված հարձակման հետեւանքով
Международные новости Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գլխավոր կայարանում կացնով մարդկանց վրա հարձակված եւ հինգ հոգու վիրավորած տղամարդը, հավանաբար, հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի ոստիկանությունը: «Կասկածյալը նախկին Հարավսլավիայից սերած 36-ամյա տղամարդ Է, որը բնակվում Է Վուպերտալ քաղաքում: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի»,- նշել Է ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունն արձանագրել Է, որ հարձակման հետեւանքով տուժել Է յոթ մարդ: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն Է վարում:
Հիմնվելով հետաքննության նախնական նյութերի վրա՝ ոստիկանությունը ենթադրում Է, որ չարագործը գործել Է միայնակ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել Էր, որ կասկածյալը կայարանից ոչ հեռու փորձել Է փախչել հետապնդումից, բայց նրան բռնել են: Հետապնդման ընթացքում նա տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: