Ստամբուլում կործանված ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին
Международные новостиՍտամբուլի Բույուքչեքմեջե շրջանում քաղաքացիական ուղղաթիռի կործանման պատճառը եղել է հեռուստաաշտարակը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը կին: Եվս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ուղղաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր. ուղևորներից չորսը ռուս, մեկը՝ թուրք:
Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով` ուղղաթիռում գտնված բոլոր յոթ անձինք զոհվել են: