Ереван, 08.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամուսնուս «թեթև ձեռքով» յուրաքանչյուր ոչ տոնական օր կարող է վերածվել անմոռանալի գեղեցիկ օրվա. LOFT-ի տնօրեն Արևիկ Համբարձումյան (Photo)

Lifestyle

LOFT-ի  մասին հաճախ կարելի է լսել՝  ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոն, որ հայտնի է նորարար գաղափարներով ու նախաձեռնություններով: Այստեղ կարելի է հանդիպել Երևանի ամենահետաքրքիր երիտասարդներին՝ ստարտափերներ, ճանապարհորդներ, արվեստագետներ: Մի տեղ երգում են, մյուսում՝ ներկայացման փորձ անում, նոր գաղափարի շուրջ վիճում կամ ֆիլմ  քննարկում,  Coworking սրահում  հանդիպում է Մեսչյանի հետ կամ ոչ  ֆորմալ պայմաններում երիտասարդների հարցերին է պատասխանում Կրթության և գիտության նախարարը: LOFT՝ Երևանում, Գյումրիում, շուտով նաև՝  Վանաձորում: Այս բազմաֆունկցիոնալ հարթակը ղեկավարում է Արևիկ Համբարձումյանը՝ նորաձև կոշիկներով, չափազանց ոճային ու կանացի: Նա բացարձակ նման չէ  ստերիոտիպային կին-ղեկավարներին՝ մշտապես լավ տրամադրությամբ ու բարեհամբյուր: Համբերատար լսում է, նրբանկատորեն խորհուրդներ տալիս և ուղղորդում: Ինչպե՞ս է դա նրան հաջողվում:

 Wnews.am-ը կանանց մեկամսյակի շրջանակներում հանդիպել-զրուցել է երիտասարդ աղջիկների համար իսկական մոտիվացիա հանդիսացող Արևիկ Համբարձումյանի հետ:

2  –Արևիկ ինչպե՞ս է սկսվում Ձեր աշխատանքային օրը LOFT-ում։Կպատմե՞ք Ձեր օրվա մասին։
-Օրվա սիրելի պահը մայրամուտն է ինձ համար, երբ արևն ամենագեղեցիկն է իր երագների մեջ, իսկ լուսաբացը վերջերս եմ սկսել արժեվորել, զգալ ու հասկանալ այդ պահի ուժը, խորությունը:
Օրս վաղ առավոտյան է սկսվում, իհարկե մեկ գավաթ սուրճով։ Սիրում եմ մենակ սկսել առավոտը, դարակներում հերթականությամբ դասավորել թե՛ մտքերս, թե՛ անելիքներս ՝ըստ բարդության ու կարևորության։
Երկար քնելու կարիք ունեմ, սիրում եմ առավոտյան, երբ աչքերս բացում եմ ու ապրում այն՝ ոչինչ չանելու, ոչնչով չզբաղվելու զգացողությունը, որ վաղուց չեմ ունեցել։ ։)

-Իսկ տոնական օրե՞րը, օրինակ մարտի 8-ը: Ինչպե՞ս եք նշում, ով է Ձեզ առաջինը շնորհավորում:
-Նախ ես եմ ուզում Ձեզ շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, հիանալի թիմ եք:
Գնալով սկսել եմ տոներին նայել մի փոքր ավելի հասուն ու հանգիստ, չեմ կարող ասել անտարբեր, բայց ոչ պատանեկան տարիների պես։ Իհարկե, ամուսնուս թեթև ձեռքով յուրաքանչյուր ոչ տոնական օր կարող է վերածվել անմոռանալի գեղեցիկ օրվա։ Մեծ կարևորություն չեմ տալիս տոներին։

-Խոսենք մի փոքր ընտանիքի մասին: Ընտանիքում ի՞նչ նորարարություններ եք փորձում անել:

-Կարծում եմ ընտանիք կազմելն ու պահպանելն աշխատանք է, որը չունի հանգստյան օրեր և չի ընդունում բացակայություններ։
Երջանիկ ամուսնությունն այն ամուսնությունն է, որտեղ ամուսինը հասկանում է իր կնոջ կողմից չասված բոլոր խոսքերը։ Մեր ընտանքին ավանդական հայկական ընտանիք է, սակայն, իմ աշխատանքի բնույթից ելնելով, քիչ եմ կարողանում ժամանակ տրամադրել, այստեղ կարևորում եմ ամուսնուս աջակցությունն իմ բոլոր նախաձեռնություններում։
Նորարարություններ չեմ փորձում ձեռանարկել՝ հակառակը, ջանում եմ պահպանել ավանդականը, մեր ծնողներից ստացած ժառանգությունը՝ սերը, համերաշխությունն ու հարգանքը միմյանց հանդեպ։

-Ժամանակակից կանայք փորձում են համատեղել աշխատանքը-կարիերան-հոբբին-հասարակական ակտիվությունը: Դուք այդ իմաստով իսկական մոտիվացիա եք շատ երիտասարդ աղջիկների համար, բայց, այնուամենայնիվ, չի՞ տուժում արդյոք այդ շարքում որեւէ օղակ։
-Այսօր կնոջ դերը բավականին փոխվել է մեր հասարակությունում, ինչն ինձ համար ուրախալի է։ Ես կարծում եմ, որ կինն ունի ուժ, խելք, հմայք, ճկունություն և իմաստություն այս ամենն ի շահ ընտանիքի ու հասարակության օգտագործելու:
Միանշանակ, հնարավոր չէ ամեն բան անել իդեալական, լիարժեք, նույն նվիրվածությամբ․․․ Որոշ ժամանակ անց զգացվում է, նաև մարդ ինքն է ներքուստ զգում ու հասկանում, որ առաջնահերթություն է դրված: Ես այն երջանիկներից եմ, որ կարողացել է հոբբին ու կարիերան համատեղել, ունենալ սիրելի աշխատանք. սա մեծ ձեռքբերում է։ Կարողանալ այդ աշխատանքը որպես գործիք օգտագործել հասարակության ու սոցիալական տարբեր օղակներում լավ ու նոր փոփոխություներ անելու համար, նույնպես կարևոր է:01

-Լոֆթը հիմա մեծ մասսայականություն է վայելում, միևնույն ժամանակ մեծանում է Ձեր անձի հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը: Ինքներդ ինչպե՞ս եք այդ փաստին վերաբերվում:

-Սա բնական է, երբ ԼՈՖԹ-ի էվոլուցիայի հետ` զարգացմանն ու ընդլայնմանը զուգահեռ, ես ինքս փոխվում եմ ու այս տրանսֆորմացիան ինձ ստիպում է էլ ավելի աշխատել ինքս ինձ վրա:
Յուրաքանչյուրս գալիս ենք այս աշխարհ որևէ առաքելությունով։ Սա միանշանակ է։ Կարևոր է, երբ քեզ ճիշտ ժամանակին հանդիպում են մարդիկ, ովքեր միգուցե քեզնից առավել լավ են տեսնում քո առաքելուլությունը, ոչինչ պատահական չէ:
Ինքս հանգիստ ու հավասարակշռված եմ մոտենում իմ՝ հանրային կերպար լինելու հանգամանքին, քանի որ սա Լոֆթի, հիմնադիրների կազմի ու իմ թիմի շնորհիվ է։
Կարևորում եմ, թերևս այն, որ յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի կամ սոցիալական ակտիվություն ցուցաբերող անձ այդ հանգամանքն օգտագործի որպես զենք կամ գործիք մեր երկրում փոքրիկ քայլերով մեծ փոփոխությունների տանող ճանապարը հարթելու գործին։

-Ովքե՞ր կարող են լինել Ձեր թիմում և ովքե՞ր չեն կարող: Ինչպե՞ս եք ընտրում՝ լոֆթեցիներին:
-Իմ թիմն ինձ համար ընտանիքիս շարունակությունն է, այստեղ ես փորձել եմ ստեղծել այնպիսի միջավայր, ուր տիրում են ընտանեկան օրենքներ, ընտանեկան հարգանք ու փոխհարաբերություններ: Թիմի այս մոդելը ռիսկային է, նաև բարդ է ղեկավարման տեսանկյունից, սակայն սա թիմ ստեղծելու և միասին երկար ճանապարհ անցնելու իմ բանաձևն է։ ԼՈՖԹ –ի բիզնես մոդելն այնպիսին է, որ սոցիալական բաղադրիչը գերիշխող է։ Հետևաբար, մենք 24 ժամ ստեղծում ենք միջավայր՝ իր համապատասխան բովանդակային լուծումներով, ուր իրականացնում ենք բարի, հանրօգուտ, օգտակար գործունեություն: Նման աշխատանքային պրոցեսում այլ թիմային մոդել ստանալն անհնար է: Մեր թիմը կարող են համալրել առաջին հերթին էնտուզիաստները, հոգով լուսավոր, գաղափարի մարտիկներ, ովքեր մշտապես պատրաստ են առանց որևէ ակնկալիքի հանրության համար անել բարի գործեր: Թերևս ռոմանտիկ է հնչում, բայց դա այդպես է: Ինտուիտիվ եմ ընտրում այն մարդկանց, ում պիտի ներգրավեմ մեր թիմ, վստահում եմ առաջին զգացողությանս, երբ առաջին պահից հասկանում եմ՝ կարող է իմ թիմն աշխատել տվյալ մարդու հետ, թե ոչ:

-Ձեզ հե՞շտ է զարմացնելը:
-Այո, կյանքը զարմանալի է ու հետաքրքիր։ Ես այն մարդկանցից եմ, ում ամեն մի փոքր դետալ կարող է ուրախացնել կամ հակառակը, կարող է զարմացնել։ Այսօր իմ շփման շրջանակը գնալով մեծանում է, ես հանդիպում եմ զարմանալի, խորը, հետաքրքիր, խելացի մարդկանց հետ և սա հրաշալի է։ Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ հասկանալ այս կամ այն հոգեբանութունը:

-Կարծրատիպեր կան կին-ղեկավարների վերաբերյալ՝ իշխող, ուժեղ, սառնասիրտ, բայց Ձեզ միշտ տեսնում ենք շատ կանացի կերպարի մեջ: Ի՞նչ է ձեզ համար կանացիությունը և աշխատանքի բնույթը կարո՞ղ է արդյոք դրա վրա ազդել:
-Խոսքով ու նախադասությամբ բարդ է ներկայացնել, դա ներքին որակների  համադրություն է , ապրելակերպ է, վստահ եմ, որ ոչ բոլորին է շռայլված այն, իսկ որոշ դեպքերում  սխալ է օգտագործվում ու մատուցվում: Կին ղեկավար, թե կին տնային տնտեսուհի, ինձ համար կանացիությունը կապ չունի պաշտոնի հետ, սա առանձին զգայական դաշտ է, հմայք, որը շպարից ու թանկարժեք օծանելիքից, հագուստից զատ է․ այն քո ժեստերի, ծիծաղի ու թեթևության մեջ է թաքնված:

-Բոլորը գալիս են Լոֆթ՝ հանգստանալու, երեկոն անցկացնելու: Դուք ո՞ւր եք գնում աշխատքանից հետո լիցքաթափվելու համար.
-Ինձ համար երեկոները իդեալական են ընտանեկան ջերմ ու բարի միջավայրում:
Չնայած, որ աշխատանքային օրս կամ շաբաթս լարված ու ծանրաբեռնված են լինում, ես կարողանում եմ ինքս ստեղծել որևէ առիթ ընկերներիս՝ վերջիններիս ընտանքիների հետ հավաքվելու, մեկ գավաթ լավ գինու շուրջ երեկոն անցկացնելու համար։
Տնային մարդ եմ, իմ տունն իմ ամրոցն է և լիարժեք լիցքաթափվելու, օրվա ծանրությունը թոթափելու օգնության է հասնում ամուսինս, ում հետ կարող եմ մոռանալ ողջ հոգնածությունս, ամենաանկեղծ ու ջերմ զրույցները միշտ տեղի են ունենում տան խոհանոցում։ ։) 1

Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь