10 սովորական արարքներ, որոնց պատճառով Հյուսիսային Կորեայում մարդկանց մահապատժի են ենթարկում
LifestyleՀյուսիսային Կորեան ամենափակ պետություներից մեկն է աշխարհում։ Այստեղի քաղաքացիները տոտալիտար համակարգի ծանր պայմաններում են ապրում, հաճախակի բանտախցում են հայտնվում, կամ էլ...
10. Ժողովների ժամանակ քնել

Կիմ Չեն Ինը չի սիրում, երբ իր ելույթների ժամանակ հորանջում են, էլ չասենք քնելու մասին... Մի քանի տարի առաջ Հեն Են Չհոլը՝ Ազգային զինված ուժերի նախարարը, պետության առաջնորդի մասնակցությամբ հանդիպման ժամանակ քնով է անցել։ Որոշ ժամանակ անց նա մահապատժի է ենթարկվել ЗПУ-4-ով, ռազմական հրաձգարանում, հարյուրավոր դիտորդների առջև։
9. Ալկոհոլային խմիչքների օգտագործում

ԿԺԴՀ-ի քաղաքացիներին թույլատրվում է ալկոհոլային խմիչքեր օգտագործել միայն պետական տոների ժամանակ։ 2013 թ. հյուսիսկորեացի հրամանատարներից մեկը մահապատժի ենթարկվեց Կիմ Չեն Իրի հիշատակին 100-օրյա սգի ընթացքում ալկոհոլ օգտագործելու համար։
8. Սերիալներ դիտել

2013 թ. Հյուսիսային Կորեայի 800 բնակիչներ հրապարակայնորեն մահապատժի ենթարկվեցին հարավկորեական սերիալներ դիտելու համար, իսկ 2014-ին՝ ևս 50-ը։ Մեղադրյալներից 10-ը պաշտոնյաներ էին։
7. Արտերկիր զանգահարել

Արտաքին աշխարհի հետ կապը խստորեն արգելվում է Հյուսիսային Կորեայում։ 2013 թ. մի հյուսիսկորեացի մահապատժի ենթարկվեց Հարավային Կորեայում ապրող իր ընկերոջը զանգահարելու համար։
6. Մուտքը համացանց
Մեզ համար հիմա դժվար է պատկերացնելը կյանքն առանց համացանցի։ Ցավոք, ԿԺԴՀ-ի քաղաքացիները չեն կարողանում ազատորեն օգտվել դրանից։ Նրանց համար ազատ է միայն մուտքը դեպի պորտալ, որը տրամադրված է պետական պրոպագանդային։
5. Երկրի սահմաններից դուրս գալ

Հյուսիսկորեացիները երկրից ազատ դուրս գալու իրավունք չունեն։ Ավելին՝ նրանք անգամ երկրի ներսում ազատ տեղաշարժվել չեն կարողանում։
4. Անհարգալից վերաբերմունք առաջնորդներին

Անգամ զբոսաշրջիկներն են պարտավոր պետության առաջնորդների այս արձանների դիմաց խոնարհվել և նրանց ոտքերի առջև ծաղիկներ դնել։ Յուրաքանչյուր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող պատժվում է մահվամբ։
3. Կրոնական դավանանք

Հյուսիսային Կորեայում գոյություն ունի անհատի պաշտամունք՝ «Մեծ առաջնորդ» Կիմ Իր Սենի և իր որդի Կիմ Չեն Իրի։ Այս երկու անձինք արժանցել են ԿԺԴՀ-ի բնակիչների ավանդական պաշտամունքին։ 2013 թ. 80 մարդ մահապատժի ենթարկվեց նրա համար, որ տանը Աստվածաշունչ էր պահում։
2. Արևմտյան գրականության պահպանում կամ վաճառք

Արևմտյան մշակույթը չի համապատասխանում ԿԺԴՀ-ի արժեքներին, կոտրում է հավատն առ առաջնորդ։ Այնպես որ, արևմտյան երաժշտությունը, գրականությունը, ֆիլմերը այս երկրի քաղաքացիների համար իսկական չարիք են։ Սրանց պահպանումը, տարածումը կամ վաճառքը հյուսիսկորեացու համար մահով կարող են վերջանալ։
1. Թաղում

Կիմ Չեն Ինը արգելում է իր երկրի քաղաքացիներին սգալ իրենց հարազատների մահը։ 2013 թ. Չան Սոն Տհեկը՝ գլխավոր առաջնորդի հորեղբայրը, ինչ-ինչ պատճառներով մահապատժի ենթարկվեց։ Նրա կնոջը թույլատրվում էր միայն լուռ աղոթել ամուսնու համար։