Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել ՄԱԿ-ին` կապված թուրքական զինուժի կողմից դրսևորվող ագրեսիայի հետ
Международные новостиՍիրիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին` կապված «թուրքական զորքերի կողմից Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ շարունական ոտնձգությունների» հետ:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կանգնեցնի Թուրքիայի ագրեսիվ գործողությունները և պահպանի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում», - սիրիական «ՍԱՆԱ» գործակալության հաղորդմամբ` ասվում է ուղերձում:
Սիրիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում ընդգծել են, որ թուրք զինվորականների գործողությունների հետևանքով «տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ են սպանվել և ենթակառուցվածքներ են ոչնչացվել Սիրիայում:
Ինչպես աղբյուրը հիշեցնում է, նախօրեին թուրքական զորքերը կրակ են բացել սիրիացի սահմանապահների դիրքերի ուղղությամբ Մանբիջ քաղաքի արևմուտք ընկած հատվածում, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել սիրիացի զինծառայողների շրջանում: