Սիլվա Հակոբյանը, Քրիսինե Պեպելյանը, Աննա Թովմասյանը Կրեմլում՝ Արամեի մենահամերգին
LifestyleԵրեկ Կրեմլի դահլիճում կայացավ Արամեի մենահամերգը, ինչին մոսկվաբնակ հայերը վաղուց էին սպասում: Արամեի հետ էին կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սիլվա Հակոբյանը:

Երգչուհիներ Սիլվան եւ Արամեն հանդես են եկել նոր դուետով, որոնք մեծ ոգեւորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից:

Սիլվա Հակոբյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Շնորհակալ ենք մոսկվաբնակ հայեր ջան ջերմ ընդունելության համար ! Վստահ եմ,որ իմ և Արամեի զուգերգը անչափ սիրվեց ձեր կողմից !Դա էր վկայում ձեր անդադար ծափերը»,-մեկնաբանել է երգչուհին:

Քրիստինե Պեպելյանն էլ Instagram-ում հոլովակ է տեղադրել, որում կատարում են նոր զուգերգը:

Այսքանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվել: Աննան Instagram-ում հրապարակել է Արամեի պատկերով զվարճալի տորթի լուսանկարը, ինչպես նաեւ ցուցադրել կլորացած փորիկը եւ իր գեղեցիկ տեսքը:

