Կեսարյան հատումով ծնված երեխաները առավել հակված են գիրանալուն
LifestyleThe Washinghton Post-ի հավաստմամբ, ամերիկացի գիտնականները պարզել են, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած երեխաներն, ի տարբերություն բնական ճանապարհով ծնվածների, ավելի շատ են հակված գիրանալուն:
Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ոչ միայն1982, 1993 ու 2004 թվականներին ծնված երեխաների վիճակը, այլև նրանց մայրերի քաշն ու հասակը: Հետազոտողները կեսարյան հատումով ծնված երեխաներին հետազոտել են մինչև նրանց 23 տարեկանը լրանալը: Արդյունքում պարզվել է, որ ոչ բնական եղանակով ծնված երեխաների քաշը ավելին է. ճարպակալման ցուցանիշը կազմել է 9-16%, այն ինչ բնական եղանակով ծնված երեխաների մոտ այդ ցուցանիշը կազմել է 7-10 տոկոս:
]Սակայն նորածինների մայրերի ֆիզիոլոգիական պարամետրերի ու սոցիալ-տնտեսական վիճակի հետազոտությունից պարզ է դարձել, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաների քաշի ավելցուկը պայմանավորված է հենց իրենց՝ մայրերի վիճակով: Գիտնականներն այս փաստը մեկնաբանեցին հետևյալ կերպ. կեսարյան հատման ընթացքում նորածիններն իրենց մայրերից մարսողությանը նպաստող առանցքային բակտերիաներ են ստանում, որոնք ինչ որ չափով ազդում են նրանց մարսողական համակարգի վրա և հանգեցնում գիրացմանը:
Բացի գիրանալու վտանգից կեսարյան հատման միջոցով ծնված երեխաները բավական խոցելի են նաև ասթմայի նկատմամբ: Ճարպակալում ունեցող կանայք, օրինակ, ավելի շատ են ենթարկվել կեսարյան հատման, քան ավելցուկային քաշի խնդիր չունեցողները: Ուստի, գիտնականները եզրակացրել են, որ կեսարյան հատումն ու նորածնի քաշը որևէ կերպ փոխկապակցված չեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: