Հայտնիները քեֆ են արել Անդոյի 35-ամյակին
LifestyleBravo.am-ը գրում է.
Մարտի 8-ն Անդրանիկ Հարությունյանի ծննդյան օրն է: Կամերային թատրոնի դերասանը 35-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել ռեստորաններից մեկում՝ հրավիրելով մտերիմներին եւ գործընկերներին: Հոբելյարը BRAVO.am-ին է տրամադրել տարեդարձի լուսանկարները եւ պատմել անակնկալների մասին:
«Առհասարակ, չեմ սիրում ծննդյանս օրը, բայց այս տարի որոշեցի տոնել այն մարդկանց հետ, որոնց, կարելի է ասել, ամեն օր տեսնում եմ: Շատ լավ ժամանակ անցկացրինք. հյուրերը ոչ միայն ինձ էին շնորհավորում, այլեւ ամեն 2-րդ կենացը նվիրված էր կանանց: Մինչեւ գիշերվա ժամը 3-ը քեֆ ենք արել, վերջում էլ լոլիկով ձվածեղ ենք կերել ու նոր միայն տուն գնացել:)»,-ասել է Անդոն:
Շարունակությունը՝ այստեղ: