Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սկանդալ Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ. Եվրոպան խռովվել է Էրդողանի պատճառով

Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ սկանդալը նոր շրջադարձեր է ձեռք բերում: Անկարան թքում է, սպառնում, ներողություն պահանջում՝ հավաստիացնելով, որ «ֆաշիստական» Հոլանդիան կպատասխանի «վիրավորանքի» համար: Ի պատասխան Ամստերդամը հայտարարում է, որ հնարավոր ամեն բան կանի լարվածության թուլացման համար, եթե «Թուրքաին հրաժարվի սադրանքներից»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխանությունը եւ իրավասություններն էականորեն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը թուրք նախարարներին Եվրոպայում նախ արգելել էր Գերմանիան: Գերմանիայի 3 քաղաքներ  թուրք նախարարներին թույլ չէին տվել քարոզչական հանդիպումներ անցկացնել Գերամանիայում բնակվող թուրքերի հետ: Ավելին՝ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը որոշել էր, որ դաշնային կառավարությունն իրավասու է արգելել երկրի տարածքում Թուրքիայի կառավարության անդամների ելույթները: Անկարայի իշխանությունները՝ ի դեմս Էրդողանի եւ նրա նախարարի շտապել էին Բեռլինին հիշեցնել իր «նացիստական անցյալը», ինչով վշտացրել էին կանցլեր Անգելա Մերկելին, այդուհանդերձ, նա իր մեկնաբանություններում զուսպ էր: Նա նախընտրել էր սահմանափակվել գերմանական կողմին կոչ անելով դադարեցնել Անկարայի հետ առճակատումը, որը կապված էր քարոզչական միջոցառումների չեղարկման հետ:

Ռոտերդամում համանման միջոցառումը, որին պետք է մասնակցեր Թուքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, չեղարկվել էր «անվտանգության պատկերացումների» պատշաճ առիթով: Սակայն հետո երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն ուղիղ հասկացրել էր, որ Նիդեռլանդները դեմ է քարոզչական միջոցառումներին եւ չի ողջունում Չավուշօղլուի այցը: «Նա կարող է գալ հիանալ կակաչներով, այցելել թանգարաններ, բայց ոչ քարոզչություն անել»,- հայտարարել էր Ռյուտեն: Նրա խոսքով՝ Նիդեռլանդների ԱԳՆ-ն Չավուշօղլուին հասկացրել էր, որ նրա այցը ցանկալի չէ: Սակայն Չավուշօղլուի օդանավան, այնուամենայնիվ, թռել է: Սակայն Ռոտերդամ չի հասել: Նիդեռլանդների իշխանություններն արգելել են թուրք նախարարի օդանավին վայրէջք կատարել: Նույն օրը Անկարայի իշխանությունները որոշում են շտապ կարգով Ռոտերդամ գործուղել ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայեին, որը Գերմանիայում էր: Սակայն Ամստերդամը չի ընկրկել, եւ նախարարին երկրից վռնդել է:

Շաբաթ երեկոն եւ հաջորդ գիշերն անհանգիստ են անցել ինչպես Ռոտերդամում, այնպես էլ Ստամբուլում: Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա քարեր եւ շշեր նետել: Արդյունքում ցույցը ցրել են գերատեսչությունների եւ հեծյալ ոստիկանության միջոցով: Ձերբակալվել է 12 ցուցարար: Թուրքիայում Հոլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունները շրջափակվել են ոստիկանության կողմից: Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը շարունակվել է նաեւ մարտի 12-ին: Շենքի վրա ձվեր են նետել, հետո ինչ-որ մեկը  որոշել է հյուպատոսության շենքի տանիքի հոլանդական դրոշը թուրքականով փոխարինել: Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ դա հյուպատոսության աշխատակիցներն են արել, մինչդեռ միջազգային լրատվամիջոցները պնդում են, որ դա արել է ցուցարարներից մեկը: Միջադեպի հետ կապված Ամստերդամը Թուրքիայի իշխանություններին բողոք է ուղարկել՝ հիշեցնելով դիվանագետներին պաշտպանելու պարտականության մասին:

Չնայած Էրդողանի սպառնալիքներին՝ Հոլանդիային «դիվանագիտության դասեր» տալու մասին, նրա հայտարարությունները հեռու են դիվանագիտական էթիկայից եւ նպաստում են լարվածության թեժացմանը: Սկսելով Ամստերդամին «ֆաշիզմի, ռասիզմի, իսլամատյացության» մեջ մեղադրելուց՝ Էրդողանը հարձակվել է ամբողջ Եվրոպայի եւ Արեւմուտքի վրա՝ հայտարարելով, որ հենց նրանք են ահաբեկչությանը հովանավորում, եւ ինքը պատրաստ է «դա ապացուցել»: Անկարան «խիստ պատասխան» է խոստացել, իսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Նիդեռլանդները ներողություններով գլուխը չի ազատի: Ի դեպ, Ամստերդամը ոչ միայն չի շտապում, այլ չի էլ պատրաստվում ներողություն խնդրել: Մարկ Ռյուտեի խոսքով՝ երկիրը լիովին իրավունք ուներ նախարարին մերժելու ելույթ ունենալ թուրք համայնքի առջեւ, եւ որ Հոլանդիայի կառավարությունը մտադիր չէ Թուրքիայի իշխանություններից ներողություն խնդրել: Նա նշել է, որ այս ամբողջ իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Ռյուտեն ասել է, որ պատրաստ է եւ ցանկանում է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ՝ հավաստիացնելով, որ հնարավոր ամեն ինչ կանի լարվածությունը թուլացնելու համար: Սակայն եթե Անկարան գնա հակամարտության սրման, «մենք ստիպված կլինենք արձագանքել»:

Իրավիճակի ապաթեժացման թույլ կոչով է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ի դեպ, Ֆրանսիայի իշխանությունները չեն արգելել Մեթս քաղաքում Չավուշօղլուի քարոզչական հանդիպումը: Փարիզում կարծում են, որ հանդիպման արգելման համար ոչ մի հիմնավորում չկա:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն սահմանափակվել է Թուրքիային եւ եվրոպական որոշ երկիներին կոչ անելով լարվածությունը թուլացնել: Ըստ որում՝ ասես իմիջիայլոց Անկարային ակնարկելով, որ վերջինս խուսափի «անզսպությունից եւ սադրանքներից»: Պաշտոնական Փարիզի նման դիրքորոշումը դուր չի եկել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին: Նա նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է եվրոպական համերաշխության խախտման մեջ՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է խոչընդոտեր հանրահավաքի անցկացմանը:

Դանիայի վարչապետ Լարս Լեկե Ռասմուսենն, իր հերթին, առաջարկել է հետաձգել Կոպենհագենում ծրագրված Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումը որպես Ամստերդամի հետ համերաշխության նշան:

«Հաշվի առնելով Նիդեռլանդների վրա Թուրքիայի ընթացիկ հարձակումները՝ ծրագրված հանդիպումը չի կարող առանձին դիտարկվել: Այսպիսով, ես առաջարկեցի թուրք գործընկերոջը հանդիպումը հետաձգել»,- նշված է Դանիայի վարչապետի հայտարարության մեջ:

Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Ստոկհոլմում եւս ձախողվել է թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեթ Մեհդի Էքերի հանդիպումը տեղացի թուրքերի հետ: Վերջին պահին հաստատության տերը, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, լուծարել է վարձակալման պայմանագիրը՝ չպատճառաբանելով նման գործողության պատճառը:

Ակնհայտ է, որ Եվրոպան այլեւս չի ցանկանում հաշտվել Էրդողանի հանդուգն վարքագծի, նրա մշտական սպառնալիքների եւ շանտաժի քաղաքականության հետ: Բացառված չէ, որ մի շարք եվրոպական երկրներ մտահոգված են հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահի իրավասությունների ընդլայնմամբ, նաեւ իրենց սահմաններին այսպիսի անկանխատեսելի առաջնորդ ստանալու հեռանկարով:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении