Ադրբեջանում բանտարկված ՌԴ հայ քաղաքացու քույրը պայքարելու է մինչեւ վերջ եղբորն ազատելու համար
Международные новостиԱրդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունն ավարտված է: Այս մասին տեղեկանում ենք բանտարկվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:
«Այս մասին առավել մանրամասն ինչ-որ բան ասել չեմ կարող, միայն կասեմ, որ մինչեւ վերջ եմ գնալու, պայքարելու եմ, մինչեւ Մարատը վերադառնա»,-ասաց քույրը:
Մարիանա Միրզոյանը այս ամիսների ընթացքում բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանություն, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարություն, սակայն այդպես էլ չի ստացել սպառիչ պատասխան, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ: