Ինչն է աղջիկների մեջ նյարդայնացնում տղամարդկանց
LifestyleԵրբ աղջիկները խոսում են առանց դադար առնելու եւ ազդում նյարդերին: Մի՞թե չի կարելի գոնե կես ժամ լռել: Մի՞թե պարտադիր է պատմել ընկերուհիների եւ նրանց ընկերուհիների մասին: Մի՞թե չի կարելի ինքնուրույն լուծել տարրական խնդիրները, ասենք՝ պայուսակ գնելը կամ եղունգների դիզայնը, այդ մասին չխորհրդակցելով տղամարդու հետ: Խնդրում ենք, պետք չէ «հենց այնպես» օրական հարյուր անգամ զանգահարել եւ նեղանալ, որ պատասխան չկա հիմար հռետորական SMS հաղորդագրություններին:
Չարչիություն: Դժվար չէ աղջկա փոխարեն սրճարանում վճարել, հատկապես եթե դա ժամադրություն է: Բայց երբ կիսով չափ ծանոթ աղջիկը տանում է «սուրճ խմելու» եւ սկսում է խոսել հյուրասիրության մասին, դա արդեն սարսափելի զայրացնում է: Եվս մեկ կատեգորիա են նրանք, ովքեր որեւէ պարզ ծառայության դիմաց ասում են՝ «քեզանից շոկոլադ»:
Ծխող աղջկանից ավելի վատ բան չկա: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ նրանից «Պրիմա»-ի գործարանի հոտ է գալիս, այլ այն պատճառով, որ դա գեղեցիկ չէ: Նման մի գեղեցկուհի կանգնած է կանգառում կամ, որ ավելի վատ է, ծխախոտը ձեռքին քայլում է փողոցում: Նա կարծում է, որ այդպիսով անկախ գեղեցկուհի է դառնում, իսկ իրականում տհաճ է նրան նայել:
Երբեմն աղջիկն իրեն ինքնարժեքից բարձր է գնահատում: Նման կանայք զայրացնում են: Նա միլիոն դոլար աշխատավարձ է պահանջում, բայց ոչինչ չի կարողանում անել եւ չի ուզում սովորել: