Բեռլինն ու Վաշինգտոնը հույս ունեն սերտ համագործակցություն սկսել Ռուսաստանի հարցում քաղաքականություն ձեւավորելիս
Международные новостиԳերմանիայի իշխանությունների ու ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամների միջեւ բանակցությունները հիմքեր են տալիս ենթադրելու, որ երկու երկրների միջեւ հնարավոր է սերտ համագործակցություն՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն ձեւավորելիս, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Աղբյուրը հավելել է, որ Բեռլինը հաստատակամ է ավելացնել պաշտպանական ծախսերը ու պատրաստ է ԱՄՆ նախագահին այդ հարցի շուրջ համոզիչ փաստարկներ տրամադրել։Գերմանիայի կանցլերն ու ԱՄՆ նախագահը հաջորդ շաբաթ հանդիպելու են Վաշինգտոնում։