Լեհաստանի արտգործնախարար․ Հոլանդացիները սխալվել են
Международные новостиԼեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին համարում է, որ հոլանդացիները չափից կոշտ են վարվել՝ թույլ չտալով Թուրքիայի երկու նախարարներին ժամանել Ռոթերդամ՝ հանրահավաքին մասնակցելու։
Վաշչիկովսկին Լեհական ռադիոյի եթերում նշել է, որ Թուրքիայի ու Նիդեռլանդների միջեւ դիվանագիտական ճգնաժամը ձեռնտու չէ ԵՄ-ին, քանի որ Անկարան Բրյուսելի կարեւոր դաշնակիցն է, որը զսպում է Մերձավոր արեւելքի երկրներից միգրանտների հոսքը։ «Հոլանդացիները սխալ են գործել, քանի որ այդքան սուր արձագանքելու ոչ մի անհրաժեշտություն չկար։ Կարելի էր սահմանափակել այդ այցելությունները։ Եթե խախտվի միգրանտների հարցում Թուրքիայի հետ ձեռքբերված համաձայնագիրը, միգրանտների ալիքը նորից կհեղեղի Եվրոպան»,- ասել է Վիտոլդ Վաշչիկովսկին։