Թրամփի եւ Մերկելի հանդիպումը հետաձգվել է եղանակի պատճառով
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել Է մարտի 17-ին, ինչի պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ-ի արեւելյան ափին:
Այդ մասին բրիֆինգում հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել հանդիպումը, նոր ամսաթիվ նշելով մարտի 17-ը»,- հայտարարել Է Սփայսերը:
Նախապես երկու ղեկավարների հանդիպումը պլանավորված Էր մարտի 14-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: