Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի կիրարկման օրինագծին
Международные новостиՄեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել Է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների:
Ավելի վաղ օրինագծին հավանություն Է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:
Այդ համաձայնությունն, ըստ Էության, տրվում Է առանց խնդիրների, այնպես որ, ըստ երեւույթին, արդեն առաջիկա ժամերին վարչապետ Թերեզա Մեյի համար ոչ մի կարգի արգելքներ չեն լինի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրարկման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: