Վենետիկի հանձնաժողովի զեկույցը Թուրքիայի համար արժեք չունի. Բոզդաղ
Международные новостиԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:
Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Բողդաղի խոսքով` պատրաստված «անարդար և ոչ օբյեկտիվ» զեկույցում ներառված են սխալ տվյալներ: «Վենետիկի հանձնաժողովը ընդունած զեկույցով Թուրքիայում կայանալիք հանրաքվեում բռնել է «ոչ»-ի կողմը: Ամբողջությամբ քաղաքական և սուբյեկտիվ այս զեկույցը Թուրքիայի տեսանկյունից հարգանք և արժեք չունի»,- հայտարարել է նախարարը: