Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Այս տարի թեթև արդյունաբերության ոլորտում լուրջ ներդրումներ են սպասվում

Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում 2017 թվականի հունվարին աճ է գրանցվել: Ոլորտում մոտավոր 80-ից ավելի ընկերություն զբաղվում է հագուստի արտադրությամբ, 20-ից ավելին` մանածագործությամբ, իսկ 30-ից ավելին` կոշիկի արտադրությամբ:

Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման միտումների, առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի:

-Պարոն Եգանյան, ինչպիսի՞ ցուցանիշներ են գրանցվել թեթև արդյունաբերության ոլորտում և որքա՞ն է գործող ընկերությունների թիվը:

-2017 թվականի հունվարին Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել, մասնավորապես հագուստի արտադրության ոլորտում արձանագրվել է 60 տոկոս, իսկ  մանածագործության մասով աճը կազմել է 3.1 անգամ: Ցուցանիշները դրական են, կարծում եմ` տարվա կտրվածքով դինամիկ աճ կունենանք: Ինչ վերաբերում է ընկերությունների թվին, ապա մոտավոր 80-ից ավելի ընկերություն զբաղվում է հագուստի արտադրությամբ, 20-ից ավելին` մանածագործությամբ, իսկ 30-ից ավելին` կոշիկի արտադրությամբ: Այս տվյալները վեց ամիսը մեկը ճշգրտվում են:

-Վերջին շրջանում կառավարությանը ներկայացվում են զարգացման տարբեր ծրագրեր, ի՞նչ աշխատանքներ են նախատեսված թեթև արդյունաբերության ոլորտում:

-Նախ նշեմ, որ թեթև արդյունաբերությունն արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության գերակա ոլորտ է: Վերջին տնտեսական զարգացումներով պայմանավորված, այո, տարբեր ոլորտների ծրագրեր ներկայացվում են վարչապետին, քննարկվում են նախարարի մոտ: Ի ուրախություն բոլորի, պետք է ասեմ, որ այս տարի թեթև արդյունաբերության ոլորտում լուրջ ներդրումներ են ենթադրվում:

Մի շարք ծրագրեր կան նախատեսված, դրանք ենթադրում են ինչպես թելի, կտորի, այնպես էլ վերջնական հագուստի արտադրություն: Բացի այն, որ կստեղծվեն նոր ընկերություններ, կվերագործակվեն  նախկինում դադարի մեջ գտնվող ընկերությունները: Մի շարք գործող ընկերություններ էլ կընդլայնվեն: Տնտեսական զարգացման ներդրումների նախարարը վերջերս այցելել էր մի ձեռնարկություն, որի պաշտոնական բացումը կլինի առաջիկայում: Այդ ընկերությունը նախատեսում է ստեղծել 300-ից ավելի նոր աշխատատեղեր: Մի խոսքով, այս ոլորտում զարգացումները հուսադրող են:

-Իսկ թվային տեսքով կարո՞ղ եք ներկայացնել, այս ոլորտում, մոտավոր որքա՞ն ներդրումներ են ակնկալվում:

-Այն ներդրումային նախագծերը, որոնք մեր տրամադրության տակ կան, դրանց մասին կարող ենք թվեր նշել, խոսքը գնում է մոտ 40-50 մլն դոլարի ներդրումների մասին: Իհարկե, դա միայն այս տարվա մասին չէ: Օրինակ, կա ընկերություն, որը նախատեսում է 12 մլն դոլարի ներդրում, բայց առաջիկա 2-3 տարիների ընթացքում` կախված, թե ինչ արագությամբ  կարող է նրա բիզնեսը զարգանալ: Բայց առաջիկայում ևս սպասվում են նոր նախագծեր, նոր ներդրումներ:

-Սպասվող ներդրումների բաշխվածությունն ինչպիսի՞ն է, մարզերը որքանո՞վ են ներառված:

-Ներդրումները հիմնականում մարզերում են, իհարկե, Երևանը նույնպես առկա է: Այսինքն՝ կենտրոնացած չենք մեկ տարածքի վրա: Այն ընկերության մասին, որ նշեցի, բացումը սահմանամերձ հատվածում է լինելու: Ընկերությունն արտադրելու է հագուստի տարրեր:

-Ոլորտի ընկերությունների հետ հանդիպումներում ի՞նչ հարցեր են բարձրացվում, խոսվում է այն մասին, որ շուկան փոքր է, արտաքին շուկա դուրս գալու համար էլ ճանապարհների խնդիր կա:

-Ճիշտն ասած, ես կոնկրետ չեմ գնահատում, որ թեթև արդյունաբերության առումով շուկան փոքր է: Համեմատության մեջ միգուցե, բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտի համար կա զարգանալու պոտենցիալ: Այստեղ թեթև արդյունաբերական բավական արտադարանք է ներկրվում, եթե մեր ընկերությունները կարողանան մրցունակ ապրանք արտադրել, ապա կարող են տեղական շուկան գրավել, և դա լուրջ խթան կլինի ընկերությունների զարգացման համար:

Նման քաղաքականություն փորձում ենք իրականացնել` նպաստելով, որ ընկերություններն իրենց արտադրանքը դարձնեն ավելի մրցունակ: Դրանից բացի, քանի որ ավելի մեծ զարգացում հնարավոր է արտահանմամբ, ապա մենք այդ համատեքստում գերակա ոլորտ ընտրել ենք հենց թեթև արդյունաբերությունը: Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, վառ օրինակ է ՅՈՒՆԻԴՕ-ի ծրագիրը, որի հիմքում կարողությունների զարգացումն է, միազգային շուկա դուրս գալը: Այս ծրագրի առաջին փուլը հաջող է անցել, այժմ երկրորդ փուլն է:

-Ոլորտի գործարարները նշում են, որ տեղական արտադրության զարգացման գործում խնդիր է հումքը սահմանային հատվածում նույն մաքսային արժեքով դիտարկելը, ինչը արվում է պատրաստի ապրանքի ներկրման դեպքում:

-Ես համաձայն եմ ձեզ հետ, նման խնդիրներ կան հսկիչ գների կիրառման մեխանիզմների հետ կապված: Ներկայումս կառավարությունը քննարկում է այդ հարցը, նոր մոտեցումներ կկիրառվեն, բայց ասեմ, որ դա ավելի շատ փոքր խմբաքանակով ներկրվող հումքատեսակների համար է:

Օրենսդրությամբ ունենք մոտեցումներ ներկրվող սարքավորումների, որոշ հումքատեսակների հետ կապված: Օրինակ, սարքավորումների համար հնարավորություն ունենք 3 տարի հետաձգելու ԱԱՀ-ը, որը նույնպես բավական լուրջ օժանդակություն է: Որոշ հումքատեսակի դեպքում սահմանին ԱԱՀ չի գանձվում, այլ գանձվում է մեկ տա րի հետո: Ինչպես տեսնում եք տարբեր մեխանիզմներ կիրառվում են, կառավարության կողմից վարվող քաղաքականությունը միտված է էլ ավելի գործընթացը պարզեցնելուն, բիզնեսի համար էլ ավելի նաստավոր պայմաններ ստեղծելուն:

-Դուք նշեցիք, որ տեղական շուկայում պոտենցիալ կա: Ի՞նչ ծրագեր կան թեթև արդյունաբերության ոլորտի տեղական արտադրանքը գովազդելու համար: Կարծես թե, քիչ է գովազդվում:

-Թերևս համաձայն եմ ձեզ հետ, որ քիչ է արվում, բայց կառավարության կողմից հաստատված ծրագրերում հենց թեթև արդյունաբերության ոլորտում ունենք նախատեսած միջոցառումներ` ուղղված տեղական արտադրության գովազդին: Միգուցե պետք է ակտիվ լինել, բայց, գիտեք, ակտիվությունը պետք է բացառապես կառավարության միոցառումներով չլինի, մասնավորը նույնպես պետք է աշխատի, փորձի էլ ավելի ագրեսիվ մուտք գործել տեղական շուկա: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել` ամենակարևորը մրցունակ ապրանք ունենալն է:

Ի դեպ, մենք ունենք հաջողված ըկերություններ, որոնք իրենց տեղն ունեն տեղական շուկայում, և տեղական արտադրությամբ ինչ-որ չափով դուրս են մղել ներկված ապրանքներին: Եթե նայենք գուլպեղենի դինամիկան, ապա կտեսնենք, որ այն արդեն քիչ քանակով է ներկրվում, տեղական արտադրանքն է գրավում շուկան:

-Նշեցիք, որ արտահանման քաղաքականությունը թիրախային եք համարում, ո՞ր երկրներն եք թիրախավորել:

-Թիրախավորել ենք Ռուսաստանի Դաշնությունը: Դեռ խորհրդային տարիներին ռուսական շուկայում մեր թեթև արդյունաբերության արտադարանքը բավական ճանաչված է եղել, մենք ներկայում փորձում ենք վերականգնել դա, այնտեղ դեռ կա մեծ սեգմենտ, որը կարող ենք զբաղեցնել: Իհարկե չենք մոռանում նաև այլ ուղղությունների մասին: Նպատակ ունենք մեր արտադանքը տարբեր երկրներ արտահանել, արտահանման գործընթացը դիվերսֆիկացնելը կարևոր է:

Այդ ուղղությամբ դիվանագիտական կառույցները նույնպես աշխատում են: Դանիայում մեր դեսպանի ջանքերով առաջիկայում նախատեսում ենք այնտեղից հրավիրել գործարարների խմբի

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi