Պուտինը Ելցինի այրուն պարգեւատրել Է շքանշանով
Международные новостиՎլադիմիր Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահի այրուն` Նաինա Ելցինային պարգեւատրել Է սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով: Կրեմլի հաղորդագրության մեջ նշված Է, որ Ելցինան պարգեւատրվել Է բարեգործությանն ակտիվ մասնակցության համար:
Նախագահ Պուտինի հրամանագրում ասված Է, որ Բորիս Ելցինի այրին մեծ ավանդ Է ներդրել հանրային կարեւորություն ունեցող հումանիտար ծրագրերի իրականացման գործում եւ ակտիվ մասնակցություն Է ունեցել բարեգործական գործունեությանը:
Դա առաջին շքանշանն Է, որ ստացել Է Նաինա Ելցինան: Մարտի 14-ին լրանում Է նրա 85-ամյակը:
Սուրբ մեծ նահատակի Եկատերինայի շքանշանը Ռուսական կայսրությունում գոյություն Է ունեցել 1714-ից մինչեւ 1917 թվականը: Ներկայիս տեսքով այն հիմնվել Է 2012 թվականին Դմիտրի Մեդվեդեւի կողմից, որն այն ժամանակ զբաղեցնում Էր ՌԴ նախագահի պաշտոնը: