Մերկելի դաշինքն իր ժողովրդականությամբ հավասարվել Է սոցիալ-դեմոկրատներին
Международные новостиԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) մեկ շաբաթվա ընթացքում կորցրել Է իր քաղաքական ժողովրդականության 0,5 տոկոսը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքին թույլ Է տվել հավասարվել վարկանիշներում: Ինչպես վկայում են INSA հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հրապարակած տվյալները, ԳՍԴԿ-ն վայելում Է ընտրազանգվածի 31 տոկոսի աջակցությունը (-0,5 տոկոս), պահպանողականների համապատասխան ցուցանիշը նույնպես 31 տոկոս Է (+0 ,5 տոկոս):
«Կանաչների» վարկանիշը չի փոխվել եւ կազմել Է 6,5 տոկոս, անփոփոխ Է մնացել ձախերի ժողովրդականությունը՝ 8,5 տոկոս: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ արտախորհրդարանական ընդդիմություն Է, հավաքում Է 7 տոկոս (-0,5 տոկոս): «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պոպուլիստները վերջին շաբաթվա ընթացքում փոքր-ինչ բարելավել են իրենց դիրքը եւ ստանում են ընտրազանգվածի ձայների 11,5 տոկոսը (+0,5 տոկոս):
Հարցմանը մասնակցել Է 2051 մարդ:
Գերմանիայի խորհրդարանի առաջիկա ընտրությունները, որոնց արդյունքներով ձեւավորվելու Է կառավարությունը եւ որոշվելու Է կանցլերը, կանցկացվեն սեպտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: