Լավրովին չեն համոզել Աստանա ժամանելուց սիրիական զինված ընդդիմության հրաժարման պատճառները
Международные новостиՊատճառները, որոնցով սիրիական զինված ընդդիմությունը հրաժարվում Է բանակցությունների ժամանել Աստանա, համոզիչ չեն, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այժմ պաշտպանության նախարարության գործընկերների հետ համատեղ քննում ենք վերջին նորությունները: Պատճառները, որոնք հիշատակվել են, գոնե, զանգվածային լրատվամիջոցներում, որպես Աստանայի բանակցությունների հերթական փուլին զինված ընդդիմության մասնակցությանը խոչընդոտող հանգամանքներ, համոզիչ չեն»,- ասել Է Լավովը Կոնգոյից իր պաշտոնակցի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Նրանք վկայակոչում են հրադադարի ռեժիմի խախտումը, այդ խախտումները երբեք իսպառ չեն վերացել, ինչպես եւ ցանկացած նման իրադրության մեջ, դա բացարձակ բնական գործընթաց Է: Միշտ Էլ ինչ-որ խախտումներ կլինեն: Գլխավորն այն Է, որ այդ խախտումները բազմակի քիչ դառնան, քան մինչեւ դեկտեմբերի վերջին համապատասխան համաձայնագրերի ստորագրումը»,- հավելել Է նախարարը: