Գոհար Ավետիսյանի աշխատանքները ցուցադրվելու են «Пятница!» հեռուստաալիքով
Lifestyle23-ամյա տաղանդավոր դիմահարդար Գոհար Ավետիսյանն օր օրի անակնկալներ է մատուցում իր երկրպագուներին եւ նրանց, որոնք սիրում են դիմահարդարվել: Բացի այն, որ Գոհարը բավականին հայտնի է Ռուսաստանում եւ ոչ միայն: Իսկ այժմ էլ Գոհարի գեղեցիկ աշխատանքները ցուցադրվելու են ռուսական «Пятница!» հեռուստաալիքով: Այս մասին է պատմում Գոհարը՝ Instagram-ում տեղադրելով հոլովակ, որն արված է հեռուստաէկրանից:
«Այժմ Ձեր ամեն առավոտը կարող է սկսվել ամենալավ, ուրախ, դրական եւ մոտիվացնող ծրագրով՝ Ուրբաթ առավոտով, ինչը սկսվելու է գեղեցկության մասին իմ ցուցումներով... Մեկնաբանեք՝ ինչպե՞ս է ձեզ համար )))... »,-գրել է Գոհարը: