Լե Պենն ամրապնդել է առաջատարի դիրքերը Ֆրանսիայի նախընտրական հարցումներում
Международные новости«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ամրապնդել Է առաջատարի դիրքերը Ֆրանսիայի նախընտրական հարցումներում:
Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է OpinionWay ընկերության կողմից:
Հետազոտության տվյալների համաձայն՝ առաջին փուլում լե Պենի օգտին կարող Է քվեարկել ընտրողների 27 տոկոսը, այս տվյալները չեն փոխվել անցած հարցման համեմատությամբ:
Միեւնույն ժամանակ լե Պենի գլխավոր մրցակիցը՝ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, հավաքում Է ձայների 24 տոկոսը՝ կորցնելով մեկ տոկոսային կետ: «Հառաջ» շարժման առաջատարի ցուցանիշների նվազումը տեղի Է ունեցել ԶԼՄ-ներում գույքային հայտարարագրի քննարկման ֆոնին, որը Մակրոնի կողմից տրվել Է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում աշխատանքի տեղավորվելիս:
Anticor հակակոռուպցիոն շարժումն արդեն դիմել Է համապատասխան ատյանին՝ պահանջելով ստուգել փաստաթուղթը, որում բերված տվյալները, ակտիվիստների կարծիքով, այնքան Էլ չեն կապակցվում:
20 տոկոս ձայներով Լե Պենին եւ Մակրոնին հաջորդում Է «Հանրապետականներ»-ի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Երկրորդ փուլում «Ազգային ճակատի» առաջնորդը զիջում Է ե՛ւ Մակրոնին (40 տոկոս՝ 60 տոկոսի դիմաց), ե՛ւ Ֆիյոնին (43 տոկոս՝ 57 տոկոսի դիմաց):
Ֆրանսիայի նախագահական ընտրութունները տեղի են ունենալու երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: