Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ է Ֆրանսիան խլացնող լռություն պահպանում Ադրբեջանում բանտարկված Լապշինի գործում. հոդված «Լե Մոնդ»-ում

 Դրոմի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնը հոդված է հրապարակել ֆրանսիական «Լե Մոնդ» պարբերականում, որտեղ բացատրում է, որ ռուս-իսրայելցի երիտասարդ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղ այցելության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Լաբոնը նշում է, որ Ֆրանսիան պետք է բացատրություն պահանջի պաշտոնական այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ծայրահեղ լուրջ մի իրադարձություն. այդ օրը ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվեց Ադրբեջան՝ վերջինիս պահանջով: Ո'չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:

Մտահոգության տեղիք է հատկապես տալիս Ադրբեջանի կողմից մեջբերված և քաղաքական պատվեր կատարող Բելառուսի դատարանի կողմից ընդունված արտահանձնման որոշման պատճառաբանությունները․ Ալեքսանդր Լապշինը «հանցագործություն» է կատարել՝ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և, առավել ևս, այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ հիմնականում հայերով բնակեցված մի անկախ պետություն, որը Բաքվին էր նվիրաբերվել Ստալինի կողմից: Ինչպես այս գործն է հավաստում, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի փորձի մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արտաքին բոլոր շփումներից՝ այնուհետև ավելի հեշտորեն նրան ագրեսիայի ենթարկի, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլ ամսին։

Ադրբեջան՝ ֆիզիկական և իրավական անապահովության երկիր

Բայց այդ ռազմավարությունը դատապարտված է ձախողման, և Լապշինի գործն ավելի շատ է ուշադրություն հրավիրում ղարաբաղյան ժողովրդավարության վրա: Մեզնից շատերն են արդեն այցելել Ստեփանակերտ և իրենց վկայությունը բերել ղարաբաղյան ժողովրդավարության ճշմարտացիության և ուժի մասին: Լինելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ՝ ես բազմիցս այցելել եմ Լեռնային Ղարաբաղ այդ երկրի ընտրված իշխանությունների հրավերով: 2015 թ․ սեպտեմբերին պաշտոնական Ստեփանակերտի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ տարբեր ոլորտներ ներկայացնող երկու հարյուր ֆրանսիացներս քննարկումներ էինք անց կացնում ղարաբաղցի մեր գործընկերների հետ մեր քաղաքների միջև բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացում ապրող մի երկրում տնտեսական հնարավորությունները շահագործելու հնարավորությունները։

Ի՞նչ է մտադիր անել պարոն Ալիևը։ Մեզ կրկին արգելել մուտք գործել ադրբեջանական տարածք իր անհեթեթ և ժամանակավրեպ persona non grata «սև ցուցակների» միջոցո՞վ: Իսկ ո՞վ կցանկանա մեկնել մի երկիր, որը ֆիզիկական և իրավական անվտանգության այդքան քիչ երաշխիք է ապահովում։

Արտահանձնման պահանջներ ներկայացնել բոլորիս հանդե՞պ: Սակայն անհամար տեղական քաղբանտարկյալներով արդեն բազմամարդ Բաքվի բանտերում բավականաչափ տեղ չի գտնվի մեզ բոլորիս համար:

Վերհիշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները Բելառուսը և Ադրբեջանը համարում են հավասարազոր բռնապետություններ, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 157-րդ եւ 163-րդ հորիզոնականները 180 երկրների շարքում խոսքի ազատության վարկանիշային սանդղակում, որ Բելառուսը պարզապես հեռացվել է Եվրոպայի խորհրդից, որ Ադրբեջանին նույնն է սպառնում, և որ, ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի - «մամուլի ազատության երկու գիշատիչների» -, ղեկավարության տակ գտնվող այս երկու պետությունները միջազգային հանրության վերջին շ արքերում են գտնվում:

Ֆրանսիան սեփական արժեքների վիճարկման հանդիման

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները քննվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի տեղեկատվական առաքելության կողմից՝ Բաքվի «խավիարային դիվանագիտության» պատճառով, որի օգնությամբ այդ պետությունը կաշառում է բազմաթիվ եվրոպական պատգամավորների եւ որ առաքելության կողմից իրականացված լսումների հաշվետվությունները մերկացնում են իրականությունը՝ վկայելով, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը:

Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում: Նա համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ պարտավորվելով աջակցել Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին՝ կնքելու խաղաղության պայմանագիր, որը պաշտոնապես վերջ կդնի ավելի քան քսան տարի երկարաձգվող հակամարտությանը: Ադրբեջանի հետ հարաբերությունները չպետք է մեր երկրին դրդեն զոհաբերել սեփական արժեքները, այլ, ընդհակառակը, մեր երկիրը պետք է հստակ կերպով արտահայտի դրանք, ինչպես բոլոր այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատումը: Ողջունելի է, երբ մեր դիվանագիտությունը մտահոգվում է վերջերս Մոսկվայում բանտարկված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հարցում, սակայն ինչու՞ է այդ դիվանագիտությունը շարունակում քար լռություն պահպանել Ալեքսանդր Լապշինի գործի վերաբերյալ, ինչպես նաև Ալիևի վարչակարգի անհամար այլ զոհերի գործերի վերաբերյալ:

Այս ամենը մեզ վրդովվեցնում է, սակայն մեզ քաջալերում է մարդու իրավունքների ցանկացած խախտման, խոսքի ազատության կամայական սահմանափակումների դեմ պայքարելու մեր հաստատակամության մեջ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ այլուր: Այսօր մենք բոլորս Ալեքսանդր Լապշին ենք։

Պարտիկ Լաբոն»:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении