Ադանայում 18 երեխա են ձերբակալվել
Международные новостиՆովրուզի տոնակատարություններին ընդառաջ Թուրքիայի Ադանա քաղաքում անվտանգության խստացված միջոցներ ձեռնարկած ոստիկանությունը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել է 38 անձի:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, ձերբակալվածներից 18-ը երեխաներ են:
500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում: