Զարմիկի 1-ամյա որդու մահից հետո Քանյե Ուեսթն առաջին անգամ ներկայացել է հանրությանը
LifestyleԱյսօր արդեն հայտնել ենք, որ մահացել է Քանյե Ուեսթի զարմիկ Ռիկի Անդերսոնի 1 տարեկան որդին՝ Այվերին: Փոքրիկը մահացել է քնած ժամանակ:

Տխուր լուրն Instagram-ի միջոցով հայտնել է ինքը՝ Ռիկին:
«Այսօր իմ կյանքի վատթարագույն օրն էր: Ես կորցրեցի իմ փոքրիկ մարդուկին եւ երկնքում հրեշտակ ձեռք բերեցի: Հանգչիր խաղաղությամբ Դրախտում: Ես սիրում եմ քեզ»,- գրել է Անդերսոնը:

Քանյեն պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել, բայց արդեն հասցրել է երեխայի մահվան մասին լուրից հետո ներկայանալ հանրությանը: Ըստ TMZ-ի՝ երեխան հիվանդության որեւէ նախանշան չի ունեցել:
Ռիկի մասին հայտնի է, որ նա աշխատում է Քանյե Ուեսթի G.O.O.D. Music ընկերությունում:

39-ամյա ռեփերը ներկայացել է բրիտանական Cradle of Filth բլեք-մեթալ խմբի նկարով վերնազգեստով:

Քանյեն ընթրիքի է գնացել կնոջ հետ, բայց Քիմն ավելի ուշ է միացել նրան եւ կադրերում չի հայտնվել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի