Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խաղաղություն Արցախին, ժողովրդավարություն Ադրբեջանին. Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հոդվածը «Liberation»-ում

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը հոդվածը են հրապարակել «Liberation» թերթում:  Արմենպրեսը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Ադրբեջանի նախագահը հյուրընկալվել է Ֆրանսիայում։ Այցելություն, որը չի կարող արդարացվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի մարտնչող քաղաքականությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտնչող դիրքորոշում ունեցող և իր երկրում հակալիբերալ գործունեությամբ հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայում։ Նույնիսկ եթե հրավերը դիվանագիտական նկատառումներով է արված, այս հրավերն ամեն դեպքում չի կարող արդարացվել ոչ էթիկայի տեսանկյունից, ոչ էլ հավասարության։ Մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահին ընդունելով՝ Ղարաբաղյան հակամարտությունում միջնորդ հանդիսացող Ֆրանսիան անկասկած փորձում է հակամարտող կողմերի միջև պահպանել հավասարությունը, սակայն հավասարու թյուն միշտ չէ, որ արդար է։

«Ղարաբաղյան հարցը Հայաստանի համար կենսական և Ադրբեջանի համար ազգային հպարտության հարց է», նշել է նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը։ Կողմերի միջև քսաներեք տարի առաջ հրադադարի կնքումից ի վեր, այս հարցի հիմնադրույթները չեն փոխվել՝ նույնիսկ վատթարացել են։ Նավթի վաճառքից առաջացած գումարների շնորհիվ Ալիևը սպառազինությունների մրցավազքի մեջ է ներքաշել իր երկիրը։ Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտեցել է Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ին։ Ադրբեջանի նպատակն է տիրապետության տակ վերցնել քսաներեք տարի ի վեր անկախ ԼՂՀ-ն, անհրաժեշ տության դեպքում՝ զենքի ուժով։ Այս ամենը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, որի սահմանները գծվել են 1921 թվականին Ստալինի կողմից։ Խոսքից անցում կատարելով գործողության՝ ադրբեջանական բանակը տարիներ շարունակ բազմապատկում է հրադադարի խախտումները, ինչը բազմաթիվ զոհերի և ամբողջ տարածաշրջանի ապակայունացման է տանում։ Մասնավորապես՝ 2016 թվականի 2-ին սկսված քառօրյա պատերազմը երկու կողմից հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ։

Ալիևի ռազմատենչ գործողությունները թե քաղաքական, թե բարոյական տեսանկյունից աններելի են, նախ և առաջ, որովհետև դրանք հակասում են Մադրիդյան սկզբունքներից հենց առաջինին, այն է՝ հրաժարվել ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից: Նման քայլերը նաև ոչնչի չեն հանգեցնի։ Առերեսվելով պատի՝ Հայաստանն այլ ելք չունի, քան դիմադրելը։ Հարյուր հիսուն տարի շարունակ լինելով պանթուրքիզմի և պանիսլամիզմի ցեղասպան նկրտումների թիրախ՝ տարածաշրջանում հայի ներկայությունը նվազել է այն աստիճան, որ տվյալ պահին նահանջել կնշանակի կորցնել ամբողջական ոչնչացման վտանգից պաշտպանող վերջին պատնեշը։

Ինչ էլ ասեն որոշ կոռումպացված քաղաքական գործիչներ, ալիևյան Ադրբեջանն ամենևին էլ հանդուրժողականության երկիր չէ, ինչպես դա ներկայացվում է։ Դա ամենից առաջ բռնատիրական և ռասիստ պետություն է, որը մեղավոր է ոչ միայն Ստեփանակերտում, Մարաղայում, Կիրովաբադում քաղաքացիական բնակչության ոչնչացման, այլև ռազմի դաշտից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ հայերի ջարդի համար, ինչպես Սումգայիթում, Կասպյան ծովի ափին կամ Բաքվում։ Իլհամ Ալիևը երբեք չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր հիստերիկ ատելությունը, բազմիցս կասկածի տակ է դրել Հայաստանի գոյությունն անգամ՝ պնդելով, թե Հայաստանը ադրբեջանական տարածքում արհեստականորեն ձևավորված պետություն է։ Պանթուրքիզմով առանջնորդվելով՝ նա Էրդողանի հետ միասին հայտարարում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են՝ մեկ ազգի։ Բաքվում, ինչպես և Անկարայում Հայոց ցեղասպանության մասին նույն ժխտողականությունն է քարոզվում։

Անտեսելով սեփական ժողովրդի իրավունքը՝ Ալիևը մարմնավորում է մի դինաստիական, կլանային, օլիգարխիկ ու բռնապետական իշխանություն, որը վերջին քսանհինգ տարիների ընթացքում բռնազավթել և շահագործում է Ադրբեջանի բնական հարստությունները: Ճնշելով ցանկացած ընդդիմություն դեռևս դրա ձևավորման սաղմնային փուլում, այսպես կոչված, Կովկասի «Բեն Ալի»-ի՝ Ալիևի բռնապետական ռեժիմը պարբերաբար քննադատության է արժանանում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր դրակոնյան գործելակերպի, քաղբանտարկյալների, խոշտանգումների կիրառման համար: Ըստ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության դասակարգման՝ Ադրբեջանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրից զբաղեցնում է 163-րդ տեղը: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դասակարգման՝ կոռուպցիոն ցուցանիշով Ադրբեջանը 176 երկրների շարքում 123-րդն է: Ալիևի անունը հաճախակի է հոլովվում «Պանամական թղթեր» անվանումը ստացած օֆշորային սկանդալի գործի շրջանակներում: Իսկ Եվրոպական կայունության նախաձեռնություն կողմից դեկտեմբերի 17-ին հրապարակված պայթյունավտանգ զեկույցը բացահայտում է Ադրբեջանի ռեժիմի կողմից Եվրոպայի Խորհրդ ի պատգամավորներին կաշառելու փորձերը: Չբավարարվելով միայն իր ազդեցության ոլորտներում վախ տարածելով՝ Ալիևյան ռեժիմը փորձում է իր ցանցը տարածել նաև միջազգային մակարդակում: Այսպիսով, Ալիևյան ռեժիմը հասավ նրան, որ Բելառուսը Բաքվին արտահանձնեց ռուս-իսրայելական ծագում ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ձերբակալվել էր 2016 թ. դեկտեմբերի 17-ին Մինսկի օդանավակայանում: Այս ազատամիտ մարդու միակ մեղավորությունը նրա հայամետ դիրքորոշումները և 2011-2012թթ. ընթացքում Լեռնային Ղարաբաղ կատարած այցելություններն էին, որոնք արվել են առանց «Ադրբ եջանի թույլտվության», մի պետության, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում որևէ իրավասություն չունի այդ տարածքների նկատմամբ:

Սա է վերոնշյալ իրավիճակի պատասխանատուն, ով մարտի 14-ին հյուրընկալվելու է Ֆրանսիայի կողմից: Այսպիսին է բռնապետը, ում ձայնը լսելի կլինի Փարիզում, մինչդեռ նա լռեցնում է այդ ձայները իր երկրում ու տարածաշրջանում: Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ժողովրդավարությունը Ադրբեջանում. սա այն հանրահավաքի  կարգախոսն է, որը մենք կազմակերպել ենք երեքշաբթի՝ մարտի 14 -ին՝ ժամը 18:30-ին, Մարդու իրավունքների դատարանի մոտ, Տրոկադերոյում»: 

 

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян