Բրիտանական ավիաընկերությունը կպարգևատրի սիրալիր ուղևորներին
Международные новостиԻնչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ավիաընկերությունը մտադիր է արտոնություններ տրամադրել այն ճանապարհորդներին, որոնք հեռախոսով չվերթի ամրագրման ժամանակ բարեհամբյուր կշփվեն իրենց սպասակող աշխատակիցների հետ:
Սիրալիրության դիմաց ուղևորներին թույլ կտան անվճար տեղափոխվել օդանավի առավել ընդարձակ նստատեղերից մեկը: Տվյալ ծառայությունը Monarch Airlines-ում արժե 50 ֆունտ ստերլինգ: Բացի դրանից՝ այդ ուղևորներին նախատեսված ժամանակից շուտ կգրանցեն թռիչքից առաջ:
Ավիաընկերության սպասարկող անձնակազմի յուրաքանչյուր աշխատակից շաբաթական 10 նման արտոնություն տրամադրելու իրավունք կունենա: Աշխատակիցներն իրենք են որոշելու, թե ուղևորներից ով է արժանի արտոնություն ստանալուն: